Անհավատալի պարզ հնարքներ, պաշտպանե՛ք անձնական տեղեկատվությունը

Գաղտնաբառեր սահմանե՛ք բոլոր ձեր սարքերի վրա

Ձեր էլեկտրոնային սարքերի վրա գաղտնաբառերը չդնելը, հավասարազոր է բնակարանը կամ ավտոմեքենան առանց կողպելու թողնելուն: Եթե ձեր բախտը բերի ձեր անփութությունից չեն օգտվի, հակառակ դեպքում՝սարքում պարունակվող տեղեկությունները կոչնչացվի և ձեր գաղտնիքները կգողացվեն:

Ձեր անվան համար սահմանե՛ք Google Alert 

Սա անհավատալի հեշտ միջոց է, որի շնորհիվ կարող եք մշտապես տեղյակ լինել համացանցում  ձեր մասին տեղադրվող ցանկացած տեղեկատվության:  Այս միջոցը գործարկելու համար ձեզանից մեկ րոպեից պակաս ժամանակ կպահանջվի: Հետևեք հետևյալ հղմանը՝ http://www.google.com/alerts, չակերտների մեջ մուտքագրեք ձեր անունը և դրա հնարավոր մի քանի տարբերակ: Ահա և վերջ:

Sign Out եղե՛ք ձեր էլեկտրոնային հաշվեհամարներից, այն բանից հետո երբ արդեն դադարել եք օգտագործել դրանք

Սա ոչ միայն կնավեցնի համացանցում ձեզ հետևելու հավանականությունը, այլև հնարավորություն չի տա համակարգչի մոտ նստող հաջորդ անձնավորությանը՝ գործարկել համակարգը և տեղեկատվություն կորզել ձեր վերաբերյալ: Սա հատկապես կարևոր է, երբ դուք օգտագործում ենք այլ մարդու կամ հասարակական վայրում տեղադրված համակարգիչ: Այո, իրականում մարդիկ հաճախ մոռանում են դուրս գալ համակարգերից, և հետևանքները սարսափելի են լինում:

Մ՛ի տրամադրեք ձեր հեռախոսի համարը, էլեկրոնային կամ փոստային հասցեները, երբ ինչ-որ մեկը խնդրում է դրանք

Եվ իսկապես, եթե մի համակրելի երիտասարդ ակումբում ձեզանից խնդրում է ձեր հեռախոսի համարը, մերժե՛ք:Բայց, եթե հարցնողը համապատասխան այցեքարտով և համազգեստով Best Buy խանութի աշխատակից է, ապա, հաճախորդների մեծ մասը, իվերջո հակված է տրամադրել տվյալներ: Վաճառասրահներին հաճախ անհրաժեշտ են լլինում այս կարգի տվյալներ հաճախորդների տվյալների բազա ստեղծելու կամ գնումներին հետևելու համար: Սակայն, եթե անգամ այս միջավայրը ձեզ մոտ բավարար վստահություն չի ներշնչում տվյալներ տրամադրելու համար, էլի կարող եք մերժել, պարզապես պարկերացրե՛ք, թե հարցնողը ակումբի համակրելի երիտասարդն է:

Կոդավորե՛ք ձեր համակարգիչը

Համակարգի կոդավորումը նշանակում է, որ ձեր համակարգչի տվյալներին մուտք ունենալու համար, անհրաժեշտ է իմանալ հատուկ գաղտնաբառ (կամ կոդ): Մակինտոշ համակարգիչներում կոդավորումը իրականացվում է հետևյալ կերպ՝ մտեք Settings,ընտրեք "Security and Privacy," ապա "FileVault". Ընդամենը այսքանը, և համակարգիչն արդեն կոդավորված է: Այլ տեսակի համակարգիչները նախընտրողները, կոդավորման համար պետք է օգտագործեն Bitlocker.

 

Gmail օգտագործելիս կիրառե՛ք երկաստիճան նույնականացման համակարգ 

Այս պարզ քայլը ձեր հեռախոսը կդարձնի անվտանգության «կղզյակ». Gmail-ն աշխատում է հետևյալ կերպ՝ որևէ նոր սարքով էլեկտրոնային փոստին մուտք ունենալու համար անձը (հուսով ենք դա կլինեք հենց դուք)պետք է մուտքագրի հատուկ գաղտնաբառ, որն ուղարկվում է հեռախոսին: Սա նշանակում է, որ եթե անգամ որևիցե մեկը տիրացել է ձեր գատղնաբառին, նա, միևնույն է, այլ սարքից չի կարողանա ներխուժել ձեր էլեկտրոնային փոստ: Գուգլն ասում է, որ միլիոնավոր մարդիկ օգտագործում են այս համակարգը, իսկ օրական բաժանորդագրությունների քանակը գերազանցում է հազարը: Դարձե՛ք դրանցից մեկը:

Կանխիկ վճարե՛ք այն ապրանքների համար, որոնք գնելիս ձեզ անհարմար եք զգում

Դուք դա շատ եք տեսել ֆիլմերում, եթե չեք ուզում, որ ձեր գնումը հեշտությամբ հետագծվի, վճարումը կատարեք կանխիկով: Հանքաարդյունաբերող ընկերություններից մեկի տնօրենը ասում էր, որ նա միայն կախիկով է վճարում համբուրգերիների և այլ ցարծակարգ սննդի համար:

Facebook-ի ձեր հաշիվը դարձրե՛ք "Friends Only"

Մտեք Facebook-ի Privacy settings. Համոզվեք, որ համակարգը ձեր Profile-ը չի սահմանել որպես հանրության համար հասանելի, իսկ եթե այդպես է, փոխե՛ք այն, և ինքներդ ձեզ համար սահմանե՛ք համապատասխան տարբերակը: Միշտ ստուգե՛ք և համոզված եղե՛ք, որ գիտեք այն բոլոր ցանցերը, որտեղ տեղեկատվություն եք զետեղում ձեր մասին: 

Պարբերաբար ջնջե՛ք ձեր Browser-ի պատմությունը և  Cookie-ները

Ի դեպ, ե՞րբ եք դա արել վերջին անգամ: Եթե հարցը կարդալուց ցնցվեցիք, ապա սահմանե՛ք ձեր Browser-ի կարգավորումներն այնպես, որ պատմությունը ջնջվի յուրաքանչյուր մուտքից հետո: Սեղմեք “Privacy” կոճակը և ապա “Options.” Ընտրեք “never remember your history”տարբերակը: Սա էապես կնվազեցնի ձեզ հետևելու հավանականությունը:  Կարող եք նաև փորձելTACO համակարգը, այն նույնպես մեծապես նվազեցնում է առցանցհետագծելիությունը:

Քողարկե՛ք ձեր  IP հասեն

Առցանց հետագծելիության նվազեցման այլ տարբերակներ են Tor-ի ներբեռնումը կամ առցանց՝ HideMyAss.com-ը: