Ջերարդ Գաֆեսճյանի առաջին և ամենահայտնի բարեգործական նախագծերից մեկի նպատակը Մինեսոտայի Սենտ-Պոլ քաղաքի այգիներից մեկում տեղադրված կարուսելի ապամոնտաժումն ու աճուրդով վաճառքը կանխելն էր: Գաֆեսճյանի անմիջական նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ զգալի գումար (ընդհանուր առմամբ մոտ երկու միլիոն ԱՄՆ դոլար) է հավաքվում։ Նվիրաբերված միջոցներով կարուսելը լիովին վերանորոգվում է և հանձնվում տեղի բնակիչների տնօրինությանը։ Հետագայում կարուսելը կոչում են դրա փրկչի անունով: