Հաճախորդներիցս մեկը հաճախ է ինձ էլեկտրոնային նամակ գրում՝ առաջարկելովգնել այս կամ այն արժեթղթերն իր համար: Անկասկած դրանք տվյալ օրվա «ամենաթեժ» արժեթղթերն են: Ասելով «ամենաթեժ»՝ նկատի ունեմ այն արժեթղթերը, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում ներդրողների շրջանում: Բոլորը խոսում են այս արժեթղթերի մասին և շահագրգռված են դրանց ձեռքբերմամբ: Ինչո՞ւ:
Անկասկած, պատճառը դրանց արժեքի աճն է: Հաճախ, սրանք զարգացած տեխնոլոգիական ընկերություններն են, որոնք ունեն իրական բիզնես մոդելներ և գալիս են ապակառուցելու իրենց արդյունաբերական ոլորտի կազմակերպական ձևերը:
Դրանք կարող են լինել հանրաճանաչ ղեկավարների հզոր ընկերություններ, որոնք, սակայն, որպես կանոն, ցածր շահույթ ունեն կամ ընդհանրապես շահույթ չունեն: Դրանք միայն հույս են ներշնչում, որ մի օր չափազանց շահութաբեր կդառնան:
Սույն նկարագրին համապատասխանող ընկերություների ներկայիս ցուցակն ընդգրկում է Tesla Motors-ը (TSLA), LinkedIn-ը (LNKD) և Netflix-ը (NFLX): Իմ հաճախորդը հատկապես հետաքրքված էր Tesla-ով:
Երբ գործը հասնում է ներդրմանը, կարևոր է տարբերակել ընկերությունն իր արժեթղթերից: Tesla Motors-ը հզոր ընկերություն է: Այն արմատապես հեղափոխել է ավտոմոբիլային արտադրությունը: Ընկերությունն իրականացնում է այն, ինչը փորձագետների կարծիքով անհնար է․ Tesla-ն արտադրում է գեղեցիկ, սպորտային էլեկտրական փոխադրամիջոցներ, որոնք կարող են երկար ճանապարհ անցնել մեկանգամյա լիցքավորմամբ: ԷլոնՄասկը՝ ընկերության համահիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենը, հանճարեղ և հզոր բիզնես առաջնորդ է: Շատ քիչ պատճառներ կան այս ընկերությունը չսիրելու:
Սակայն արժեթուղթը դեռ ընկերությունը չէ: Ընկերությունները հզոր են համարվում բազմաթիվ պատճառներով: Արժեթղթերը հրապուրիչ են միայն այն դեպքում, երբ դրանք վաճառվում են իրենց արժեքից ավելի ցածր գնով: Եվ դժվար է, եթե ոչ անհնարին, պնդել, որ Tesla Motors-ը հրապուրիչ արժեթուղթ է: Tesla Motors-ի արժեթղթերի համար լավագույն արդյունքը՝ շուկայի կապիտալացման գրեթե 25 միլիարդ դոլարի ցուցանիշն էր: ԴաGeneral Motors-ի (GM) շուկայական կապիտալացման գրեթե կեսի չափն է: Սակայն General Motors-ը արտադրում է տարեկան մոտ 10 միլիոն փոխադրամիջոց և ունի 154 միլիարդ ԱՄՆ դոլարի վաճառք: Tesla-ն հուսով է, որ ապագայում կկարողանա արտադրել տարեկան կես միլիոն ավտոմեքենա: Ներկայումս նրա վաճառքները 1,7 միլիարդ ԱՄՆ դոլարի են հասնում: (2013թ.)
Իհարկե, երկու ընկերությունների միջև կա մի էական տարբերություն: General Motors-ը չի ակնկալում լայնածավալ աճ, մինչդեռ Tesla-ն ունի մեծ աճի հեռանկարներ: Որպես արդյունք՝ շատ տրամաբանական է Tesla-ի արժեթղթերի համար ավելի շատ վճարելը: Բայց որքա՞ն: General Motors-ը վաճառում է 0,3 անգամ տարեկան վաճառքի, 1,9 ամգամ հաշվեկշռային արժեքի և 8,0 անգամ ակնկալվող եկամտի դիմաց: Tesla-ն վաճառում է` 9,0 անգամ տարեկան վաճառքի, 27,0 անգամ հաշվեկշռային արժեքի և 80,0 անգամ ակնկալվող եկամտի դիմաց: Tesla-ն գորագնահատված արժեթուղթ է: Ըստ իս՝ այն չափազանց թանկ է:
Ընկերությունը երկար ճանապարհ ունի անցնելու մինչ իր այսօրվա շուկայական արժեքին հասնելը: Այլ կերպ ասած՝ Tesla-ն կարող է գերազանցել արտադրության, վաճառքի և եկամուտների նկատմամբ ակնկալիքները, մինչդեռ արժեթղթերի արժեքը կարող է մնալ անփոփոխ կամ նվազել: Սա չի նշանակում, որ General Motors-ում ներդնելը լավագույն լուծումն է: Ընկերությունն ունի միշարք խնդիրներ և նույնիսկ կառավարության երաշխավորության կարիքն ունի:
Այնուամենայնիվ, եթե ինչ-որ բան սխալ ընթանա այսօր, General Motors-ը ավելի կայուն կլինի, քան՝ Tesla-ն:
Արժեթղթերում ներդրում անելու բազմաթիվ եղանակներ կան: Ամենադյուրին մեթոդը ինդեքսֆոնդի գնումն է: Սա փոխադարձ ֆոնդ է կամ փոխարժեք-վաճառքային (exchange-traded) ֆոնդ, որը կրում է արժեթղթերի շուկայի որոշակի ինդեքս (ցուցիչ): Նման ռազմավարության հիմքում առկա միտքն այն է, որ դժվար է, եթե ոչ անհնարին, երկարաժամկետ հեռանկարում հետևողականորեն հաղթահարել ընդհանուր շուկայի դժվարությունները:
Սա էլ հենց հաստատում են գիտական ուսումնասիրությունները: Ինդեքս ֆոնդ գնելու դեպքում կա երաշխիք, որ գործարքդ կլինի այնքան լավը կամ վատը, որքան շուկան ընդհանուր առմամբ։
Նման ներդրումը համարվում է պասիվ ներդրում: Պասիվ ներդրման այլընտրանքային տարբերակն ակտիվ ներդրումն է:
Սա վերաբերում է անհատական արժեթղթեր ընտրելու ռազմավարությանը՝ այն ակնկալիքով, որ շուկայից ավելի հաջողակ կլինես: Կան ակտիվ ներդրման բազմաթիվ ձևեր: Պարզ ռազմավարություն է պահով կողմնորոշվելը: Ներդրողները,Tesla-ն հավանող իմ հաճախորդի նման, ընտրում են այն թեժ արժեթղթերը, որոնք աճում են:
Այլ ակտիվ ռազմավարություն է՝արժեքի վրա կենտրոնանալը: Ներդրողները, ովքեր կենտրոնանում են արժեքի վրա, հաճախ անվանվում են «հակադրվողներ» (contrarians): Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք նախընտրում են քիչ հրապուրիչ և փոքր հետաքրքրություն ներկայացնող արժեթղթերը: Քանի որ դրանք հրապուրիչ չեն՝ սովորաբար էժան են:
Հետաքրքիր է, որ չնայած նրանք նախընտրում են պահը կամ արժեքը, հիմնականում ակտիվ ներդրողները երկարաժամանակետ առումով ձախողվում են:
Իհարկե, կան բացառություններ: ՈւորենԲաֆեթը և Փիթեր Լինչը երկու ամենահայտնի բացառությունն են: Երկուսն էլ արժեքային ներդրողներ են, ովքեր խուսափում են թեժ արժեթղթերից: Նրանք նախընտրում են գնել արժեքից ավելի ցածր գնով վաճառվող ոչ հրապուրիչ արժեթղթեր: Բացի այդ, նրանք կատարում են երկարաժամկետ ներդրումներ: Ի դեպ, իրենց նախընտրած արժեթղթի արժեզրկման դեպքում նրանք չեն հուսահատվում, այլ պարզապես ավելի մեծ քանակությամբ են գնում:
Ինչ վերաբերում է իմ հաճախորդին, ուրախությամբ նշեմ, որ ես ետ պահեցի նրան Tesla-ի արժեթղթերը գնելու մտքից: Այդ պահին նա չհամաձայնեց ինձ հետ, սակայն այժմ գոհ է․ արժեթղթերն արժեզրկվեցին 30%-ով այն պահի համեմատ, երբ նա ցանկանում էր դրանք գնել:
Միևնույն ժամանակ General Motors-ի արժեթղթերի գինն աճել էր 8%-ով: