Անհավանական իրավիճակներ, պատերազմ և խաղաղություն, սեր և հիասթափություն, ճգնաժամ և անձնական ողբերգություն` այս ամենը խոչընդոտ չեն «ձեռներցի մտածելակերպ» դրսևորելու համար:
Նոր նախաձեռնությունների և ձեռնարկատիրության թեմաներով ֆիլմերի արտադրությունն ուսուցողական աղբյուր է և միտված գործարարին ոգեշնչելու, երբ նա առաջընթացի ճանապարհի փնտրտուքների մեջ է: Տեխնոլոգիական ոլորտի լեգենդներ`Սթիվ Ջոբսը, Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը, Սթիվ Վոզնյակն արդեն կինոհերոսներ են դարձել: Առաջարկում ենք վերջին 70 տարիներին արտադրված 25 ֆիլմեր Ձեր ֆիլմադարանի համար։
1. «Կասաբլանկա» (Casablanca), 1942
Ռեժիսոր` Մայքլ Քերթիս
Ժանրը` Դրամա, ռոմանս
Բյուջեն` $ 964 000
Այն, ինչ գրավում է Համֆրի Բոգարտի մարմնավորած հերոսի` Րիքի կերպարի մեջ բոլոր նրանց, ովքեր դիտել են այս դասական ֆիլմը, այն պահն է, երբ Րիքը զոհաբերում է իրեն` իր սեփական ցավից, ցանկություններից կամ կարիքներից ավելի մեծ մի բանի համար: Չնայած այն ցավին, որ նա զգում է կորցրած սիրուց, նա իր մրցակցի ազնվական շահն է առաջնային համարում: Ինչքանո՞վ է սա ձեզ վերաբերում: Այնքանով, որքանով ձեր ընկերությունը, ձեր երեխան, ձեր գործը, որի համար դուք զոհողությունների եք գնացել, ձեզ չեն վերաբերում: Դա իսկապես այդպես է: Այո, դուք եք հիմնադիրը: Բայց յուրաքանչյուր բիզնեսի համար հաջողության իրական չափանիշը այն պահն է, երբ այն տարանջատվում է ձեզանից` դառնալով ինքնաբավ, և երբ հաճախորդները, գործընկերները, կառավարիչներն ու աշխատակիցները նույնպես պատրաստ են ապրելու և մեռնելու դրա համար:
2. «Ուղիղ ժամը 12-ին» (12 O’Clock High), 1949
Ռեժիսոր` Հենրի Քինգ
Ժանրը` Դրամա
Բոլոր ղեկավարները պարտավոր են դիտել «Ուղիղ ժամը 12-ին» ֆիլմը: Բացի այն, որ սա շատ լավ հնարավորություն է հիանալ Գրեգորի Պեկի խաղով, ֆիլմը նաև լավագույն ձևն է սովորելու՝ 1) ինչպես ղեկավարել մարդկանց, 2) ինչպես հետևել մյուս ղեկավարներին, 3) ինչպես մնալ ողջամիտ այն դեպքում, երբ գտնվում ես չափազանց լարված աշխատանքի և լիակատար կործանման տանող «աշխատամոլության» եզրին: Այո, գիտեմ, կարելի էր հիշել պատերազմի կամ առաջնորդների մասին պատմող ավելի լավ ֆիլմեր, օրինակ գնդապետ Ջոն Սմիթ Փեթոնի մասին պատմող Փեթոն ֆիլմը: Բայց մենք չենք խոսում լավագույն պատերազմական ֆիլմերի մասին. Մեր թեման բնածին ձեռներեցությունն է:
3. «Սպարտակ» (Spartacus),1960
Ռեժիսոր` Սթենլի Քյուբրիկ
Ժանրը` Արկածային, կենսագրական
Բյուջեն` $ 12 000 000
Ես սիրում եմ «Ավատար», «Մատրիցա», «Տերմինատոր» և նմանատիպ այլ ֆիլմերի համակարգչային էֆֆեկտները և անիմացիան: Բայց կան որոշ ֆիլմեր, որոնք նկարահանվել են մինչ այն ժամնակահատվածը, երբ աշխարհը դարձավ այսքան արագընթաց, որ մենք այլևս անկարող ենք դիմանալ թեկուզ հինգ րոպեանոց երկխոսությանը` առանց աշխարհակործան ճակատամարտերի տեսարանների: Քըրք Դուգլասը «Սպարտակ» ֆիլմում Մարգարետ Միդի տողերի մարմնավորումն է մի քանի անհատների մասին, ովքեր ի վիճակի են փոխել աշխարհը: Եթե կարծում եք, է որ Սպարտակի ղեկավարած ստրուկների ապստամբությունը Հռոմեական կայսրության դեմ այլևս ժամանկավրեպ է, ապա պարզապես մտածեք, թե ինչքան դժվար է եղել կայանալ և առաջնորդել ստրուկերին (կներեք` խղճուկ խուցերում ապրողներին) միանալ ձեզ` առանց բարձրախոսների, էլեկտրոնային փոստի, թվիթերի և ֆեյսբուքի ստատուսների: Երբ հռոմեացի սենատոր, զորավար` այսինքն մեր օրերի Ֆորբսի 400-ի ցուցակում ներառված միլիարդատեր Կրասոսը, վերջիվերջո ճնշեց ապստամբությունը, նա խաչեց հազարավոր ստրուկների հռոմեական ճանապարհների ամբողջ երկայնքով: Ի ուրախություն մեզ, ժամանակակից ձեռնարկատերերի գործը շատ ավելի հեշտ է, անգամ եթե ձեր հեղինակած նախագիծը ռիսկեր է պարունակում: Այսպես, եթե Նափսթերի հիմնադիր Շոն Փարքերը մերօրյա Սպարտակն է, և նրա ապստամբությունն էլ ուղղված էր ինքնիշխան երաժշտական արդյունաբերության դեմ, ապա պարտություն կրելուց հետո նա ուղղակի կորցրեց Նափսթերը, որը փակվեց, ահա և վերջ: Նրան չխաչեցին, փոխարենը՝ նա փառքի արժանացավ` նպաստելով Ֆեյսբուքի ստեղծմանը: Կարծես թե, ժամանակակից աշխարհն այնքան էլ վատը չէ, այնպես չէ՞:
4. «Բլյուզ Եղբայրները» (The Blues Brothers),1980
Ռեժիսոր` Ջոն Լանդիս
Ժանրը` Արկածային, կատակերգություն
Բյուջեն` $ 30 000 000
Ակնհայտ լավ հումորը մի կողմ` «Բլյուզ Եղբայրները» պետք է լինի յուրաքանչյուր գործարարի ֆիլմադարանում, քանի որ ֆիլմի հերոսներ Ջեքը և Էլրոյը բարձունքների հասնելու առաքելություն ունեն: Ֆիլմը ձեզ համար է, եթե դուք իսկապես հավատում եք ձեր նախաձեռնած գործին, անգամ եթե բոլորը կարծում են որ դուք խելագարվել եք, եթե դուք ունեք առաքելություն և նպատակ՝ անկախ նրանից թե ինչն է ձեր ոգեշնչման աղբյուրը: Լավագույն ընկերությունները և գործերն ունեն մեծ, ոգեշնչող առաքելություն:
5. «Կորած տապանի որոնողները» (Raiders of the Lost Ark), 1981
Ռեժիսոր` Սթիվեն Սփիլբերգ
Ժանրը` Արկածային
Բյուջեն` $ 18 000 000
Սփիլբերգի Ինդիանա Ջոնսը դասական, լավ պատրաստված գործարարի կերպար է, ով նաև քաջ հետազոտող է և պատրաստ` ռիսկի դիմելու հսկայական եկամուտների համար: Շատերն են նայում գործարարներին և երազում, որ իրենք էլ երբևէ նման թռիչք կատարած լինեին… բայց նրանք դա չեն արել: Փոխարենը նրանք ունեն պատրվակների երկար ցուցակ, թե ինչու կամ ինչու ոչ: Ահա իմ դեղատոմսը սկսնակ գործարարին ու կայացած ընկերության փորձառու ղեկավարին. Երբ հաջորդ անգամ նույնիսկ մի փոքր տատանվեք որևէ որոշում կայացնելիս, լսե¢ք Ջոն Ուիլիամսոնի՝ այս ֆիլմի համար գրած երաժշտությունը:
6. «Բաքարու Բանզայի արկածները` 8-րդ չափողականության մեջ»(The Adventures of Buckaroo Banzai Across the 8th Dimension), 1984
Ռեժիսոր` ՈՒ.Դ. Ռիխտեր
Ժանրը` Արկածային, կատակերգություն
Բյուջեն` $ 17 000 000
Բաքը տիպիկ գործարար է: Եվ երբ նայում եք նրա թիմին` Հոնգ Քոնգի ասպետներին, զգում եք, թե որքան հզոր կարող էր լինել ձեր սկսնակ ձեռնարկությունը, եթե ձեր մեկնարկային թիմն ունենար այդպիսի նվիրվածություն: Ես համոզված չեմ՝ նա ավելի շատ արկածախնդիր էր, գիտնական, վիրաբույժ, թե՞ ռոք երաժիշտ, սակայն դա էական չէ: Հետամուտ եղե’ք ձեր երազանքներին: Փիթեր Ուիլերը լավ է խաղում Բաքի դերը, բայց Ջոն Լիթգոուն և Էլեն Բարքինը իրենց փայլով գրավում են բոլորի ուշադրությունը:
7. «Ուրվականների որսորդները» (Ghostbusters), 1984
Ռեժիսոր` Իվան Ռեյթման
Ժանրը` Կատակերգություն
Բյուջեն` $ 30 000 000
«Ուրվականների որսորդները» ֆիլմը ձեռնարկատիրություն և բիզնեսի կազմակերպման մասին է: Բիզնեսի գրանցում, հաճախորդների որոնում, բիզնեսի կառավարում` ֆիլմը կատակերգության լեզվով գործարարության դաս է:
8. «Ուոլլ Սթրիթ» (Wall Street), 1987
Ռեժիսոր` Օլիվեր Սթոուն
Ժանրը` Դրամա
Բյուջեն` $ 15 000 000
Մայքլ Դուգլասի մասնակցությամբ ֆիլմը պատմում է արժեթղթերի երիտասարդ բրոքերի մասին: Սթոունը ֆիլմը նվիրել է իր հոր հիշատակին, ով եղել բրոքեր` Մեծ դեպրեսիայի (Great Depression) ժամանակաշրջանում:
9. «Ձեթ` Լորենցոյի համար» (Lorenzo’s Oil), 1992
Ռեժիսոր` Ջորջ Միլլեր
Ժանրը` Դրամա
Բյուջեն` $ 30 000 000
Ֆիլմն իրական պատմություն է անբուժելի հիվանդությունից տառապող իրենց որդու կայնքը փրկել ցանկացող ծնողների և նրանց նպատակային փնտրտուքների մասին: Անհավանական, ոգեշնչող պատմության ընթացքում նրանք գտնում են իրենց որդու հազվագյուտ հիվանդության բուժումը առանց որևէ բժշկական գիտելիքների` միաժամանակ պայքարելով նաև թերահավատ գիտական հանրության դեմ: Նորարարությունը և համառությունն ընդդեմ անբարենպաստ պայմանների, ինչպես և բիզնեսում կարևոր հատկանիշներ են գործարարի կայացման ճանապարհին:
10. «Ապոլլո 13» (Apollo 13), 1995
Ռեժիսոր` Ռոն Հովարդ
Ժանրը` Դրամա, պատմական
Բյուջեն` $ 52 000 000
Չնայած նախապես գիտենք ֆիլմի վերջաբանը, սակայն «Ապոլլո 13»-ում կա մի հատված, որը կստիպի թրթռալ անգամ ամենասառնասիրտ ձեռնարկատերերի սրտերին:Կառավարման մոդուլում պայթում են թթվածնի ցիստերններից մի քանիսը և խափանվում է ածխաթթու գազի արտանետման համակարգը, և տիեզերագնացները պետք է վերանորոգեին այն` օգտագործելով տիեզերանավում իրենց ձեռքի տակ եղած մասերը և իրերը: Միևնույն պահին Երկիր մոլորակի վրա` Հյուսթոնում մի խումբ ինժեներների առջև` սեղանի վրա դրվում է մի արկղ համանման իրերով, որպեսզի նրանք ևս առկա իրերի միջոցով փորձեն վթարված տիրեզերանավում չգործող ֆիլտրերը վերանորոգելու տարբերակ գտնել: «Ձեռքի տակ եղած» իրերի մեջ էին մտնում մի տպագիր ձեռնարկ և կպչուն ժապավեն: Պատկերացնում ե՞ք` ինչ է նշանակում փորձել խնդրի լուծման արագ տարբերակ գտնել թռիչքի ընթացքում, երբ ընդամենը մի քանի րոպեի շնչելու օդ է մնացել: Դիտե¢ք այս ֆիլմը, դաջեք այն ձեր և ձեր թիմակիցների մտածելակերպի մեջ: Ո¢չ դուք և ո¢չ էլ ես երբևէ չենք առնչվում նման կարգի սահմանափակումների հետ:
11. «Սիլիկոնյան հովտի ծովահենները» (Pirates of Silicon Valley), 1999
Ռեժիսոր` Մարտին Բերք
Ժանրը` Հեռուստաֆիլմ, դրամա, կենսագրական
«Եթե ունակ չես հղանալու լավ գաղափարներ, ապա գնիր կամ գողացիր դրանք». սա է Մարտին Բերքի ֆիլմի հիմնական գաղափարը, որը նկարահանվել էՊոլ Ֆրայբերգերի ևՄայքլ Սվեյնի «Հրդեհ հովտում. Անհատական համակարգչի ծնունդը» գրքի հիման վրա։ Երկու սկսնակ գործարար (startuper)` Բիլ Գեյթսև Սթիվ Ջոբս, երկու տարբեր բնավորություն, երկու տարբեր պատկերացում բիզնեսի կառավարման մասին։ Ֆիլմում ներկայացված էնորագույն ժամանակների տեխնոլոգիական ձեռներեցության երկու տիտանների և ՏՏ ոլորտի երկու հզորագույն ընկերությունների կայացումն ու մրցակցությունը։
12. «Մատրիցա» (The Matrix), 1999
Ռեժիսոր` Լարրի (Լանա) և էնդի Վաչովսկիներ
Ժանրը` Գիտաֆանտաստիկա
Բյուջեն` $ 63 000 000
Ֆիլմը խորհրդանշական է տեխնոլոգիաների և ձեռներեցության դարաշրջանում: Այն փառաբանում է ապագայի տեխնոլոգիաները միաժամանակ զուգահեռներ անցկացնելով դրանցիցի բխող հնարավոր ռիսկերի, նպատակասլացության վերաբերյալ. ֆիլմի հերոսներին տանելով վտանգներով լի բիզնեսի աշխարհի «մատրիցայով»:
13. «Կոդ Ռաշ» (Code Rush), 2000
Ռեժիսոր` Դեյվիդ Վինթոն
Ժանրը` Փաստավավերագրական
Հայտնի «Ստարտափ.քոմ» ֆիլմն ստեղծվել էհենց այս ֆիլմում փորձարկված համակարգի հիման վրա։ Դեյվիդ Վինթոնի թիմն ավելի քան մեկ տարի նկարահանել է, թե ինչպես են Netscape ընկերության ճարտարագետներն աշխատում նոր վեբ դիտարկչի ստեղծման գաղափարի վրա, որը հետագայում հայտնի կդառնար որպես Mozilla Firefox։ Դրամշակումը պետք է փրկեր ընկերությանը սննանկացումից, սակայն հաջողության իրական պատմությունը չի կայանում։ 1999թ. AOL-ը գնում է Netscape-ը: ՏՏ ձեռնարկությունների և ստարտափերի սնանկացումների ֆոնի վրա այս ելքը կարելի էր նաև համարել «երջանիկ ավարտ»: Սակայն ինչպես հետագայում պարզ դարձավ այս գործարքը լավագույններից չէր։
14. «Ստարտափ.քոմ» (Startup.com), 2001
Ռեժիսոր` Քրիս Հեգեդուս, Ջեհեն Նուջեյմ
Ժանրը` Փաստավավերագրական
Սա խրոնիկա է երկու երիտասարդ ձեռներեցների`Քալեյլ Թուզմանի և Թոմ Գերմանի և նրանց ընկերության՝ govWorks.com-ի մասին: Ֆիլմի ռեժիսորներից մեկը` Ջեհեն Նուջեյմը եղել է ֆիլմի հերոսներից մեկի` Քալեյլ Թուզմանի հարվարդյան համակուրսեցին: Թուզմանը թողնելով իր աշխատանքը Goldman Sachs-ում ձեռնամուխ է լինում govWorks.com-ի ստեղծմանը: Ֆիլմում ներկայացվում է ձեռնարկության կյանքը` հիմնադրումից`1999թ. մինչ նրա սնանկացում՝ 2000թ.։ Նրանց ստեղծած կայքը` էլ-կոմերցիայի համակարգ էր և հնարավորություն էր ընձեռնում ուղղակի կապ ստեղծել տեղական իշխանությունների հետ, սակայն, չնայած լավ գաղափարին այն չի գոյատևում։ Ֆիլմը ներկայացնում է բիզնեսին վերաբերող բազմաթիվ անըմբռնելի երևույթներ, որոնք երբեք չեն սովորեցնում համալսարանում: Հենց դրանով էլ այն հետաքրքիր է. հաճախ ձախողումների պատմություններնավելի օգտակար են լինում, քան հաջողության պատմությունները (success-stories)։
15. «Էլեկտրոնային երազանքներ» (E-Dreams), 2001
Ռեժիսոր` Վոնսուկ Չին
Ժանրը` Փաստավավերագրական ֆիլմ
Եվս մեկ ֆիլմ «Ինչպես չպետք էբիզնես հիմնել» թեմայով՝ այս անգամ հեղինակը կորեացի ռեժիսոր Վոնսուկ Չինն է: Ֆիլմը պատմում է Kozmo.com-իպատմության մասին, ընկերություն, որն առաջարկում էր մանրածախ իրերի առաքում` հեծանվով, ավտոմեքենայով կամ հասարակական տրանսպորտով։ Սկզբում ամեն ինչ բարեհաջող էր ընթանում և ընդամենը մեկ տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների թիվը 11-ից հասնում է 3000-ի, իսկ արժեքը՝ մի քանի հարյուր միլիոնի։ Kozmo.com-ի հետ համագործակցում էին Amazon.com-ն ու Starbucks-ը: Կարծես թե հաջողության դասական պատմություն, բայց ... Երբ պայթեց դոթքոմերի փուչիկը և շուկան վերագնահատվեց, ձեռնարկությունը կրեց մեծ կորուստներ և 2001թ.-ին դադարեցրեց աշխատանքը։
16. «Հեղափոխություն ՕՀ» (Revolution OS), 2001
Ռեժիսոր` Ջ.Թ.Ս. Մուր
Ժանրը` Փաստավավերագրական ֆիլմ
Հնարավո՞ր էարդյոք ստեղծել ընկերություն, որը հաջողությամբ դիմակայի Microsoft և Apple ընկերություններին և միաժամանակ պահպանի անվճար ծրագրային ապահովման սկզբունքները։ Ֆիլմը դրական պատասխան է այս հարցին։ Այն պատմում է բաց օպերացիոն համակարգերի ստեղծման մասին: GNU-նև Linux-ըապացուցեցին, որ անվճար ծրագրային ապահովումը կարող է և’ այլընտրանք առաջարկել ևհաջողությամբ մրցակցե’լ: Ֆիլմում ներառված են Լինուս Թորվալդսի (Linux) և Ռիչարդ Սթոլլմանի (GNU) նկատառումներն ու բաց կոդերով ծրագրավորման մի շարք ջատագովների մեկնաբանությունները:
17. «Աշխարհի ամենաարագավազ հնդիկը» (The World’s Fastest Indian), 2005
Ռեժիսոր`Ռոջեր Դոնալդսոն
Ժանրը` Դրամա, կենսագրական
Բյուջեն` $ 25 000 000
Էնթոնի Հոփքինսի մարմնավորած` Նոր Զելանդացի մոտոցիկլավար, ակտիվիստ` Բըրթ Մանրոի կերպարը, պետք է հույսի և ոգեշնչման առարկա հանդիսանա ոչ միայն սկսնակ գործարարների, այլև յուրաքանչյուրի համար, ով որոշում է ինչ-որ նոր գործ սկսել 40 տարեկանում, 50-ում, կամ 60-ում: Ֆիլմը պատմում է Մանրոի երազանքի մասին. նորոգել 1920 թ.-ի հնդկական մոտոցիկլը, որն օգնել էր իրեն սահմանել արագության աշխարհի ռեկորդ Յուտա նահանգի Բոնեվիլ Սոլթ Ֆլաց քաղաքում 1967թ.-ին, երբ Բըրթը 67 տարեկան էր. 200 կմ/ժ, առանց հրակայուն համազգեստի, երբ Բըրթի շուրջբոլորը տաքացած փոշի էր: Ի վերջո նա վթարի է ենթարկվում, սակայն կարողանում է հասնել իր նպատակին. ֆիլմը դիտելը գործարարների համար պարտադիր է:
18. «Օգոստոս» (August), 2008
Ռեժիսոր` Օսթին Չիք
Ժանրը` Դրամա
Բյուջեն` $ 3 400 000
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Սեպտեմբերի 11-իդեպքերից մեկ ամիս առաջ։ Հերոսները՝ եղբայրներ Թոմ և Ջոշ Սթերլինգները, ունեն իրենց ստարտափ-դոթքոմը` ընկերություն, որը մի կերպ է գոյատևում: Գումարները ներդրվում էին գովազդում ևմարքեթինգում, այլ ոչ բիզնեսի զարգացման գործում, արվում էին բարձրագոչ հայտարարություններև ոչ պակաս պայծառ կանխատեսումներ ինտերնետ-ձեռնարկությունների բաժնետոմսերի աճի վերաբերյալ, սակայն որպես արդյունք, փուչիկը պայթում է, ոչնչացնելով տասնյակ դոթքոմերի: Սա կարծես թե լավագույն գեղարվեստական ֆիլմն է ինտերնետի պատմության դոթքոմյան ժամակաշրջանի մասին:
19. «Ներբեռնում. Համացանցի իրական պատմությունը» (Download: The True Story of the Internet), 2008
Ռեժիսոր` Ջուլիան Ջոնս
Ժանրը` Փաստավավերագրական սերիալ (4 սերիա)
Սերիալը ներկայացնում է համաշխարհային սարդոստայնի ստեղծման պատմության կարևորագույն ժամանակահատվածը՝ ինտերնետ դիտարկիչներիպայքարը, որոնողական համակարգերի ստեղծումը, հաջողություններն ու բուռն աճը, դոթքոմերի ճգնաժամը և Web 2.0.-իծնունդը և այլն։ Ինտերնետի ստեղծման պատմության յուրաքանչյուր ժամանակահատվածին նվիրված է առանձին սերիա, որում մանրամասն վերլուծվում էայս կամ այն երևույթը, ինչը զարմանալի չէ, քանի որ սերիալի արտադրությամբ զբաղվել է «Oxford Scientific Films»-ը: Ինտերնետն ինքնին ներկայանում է որպես մետաստարտափ, որը գոյատևում է ի հաշիվ «նոր արյան»` նոր գաղափարներ, նոր մարդիկ, նոր ճգնաժամեր, անկումներ և վերելքներ:
20. «Միլիոնատերը Ետնախորշից» (Slumdog Millionaire), 2008
Ռեժիսոր` Դաննի Բոյլ, Լովլին Թանդան
Ժանրը` Դրամա
Բյուջեն` $ 15 000 000
Մումբայից պատանի հերոսը հնարավորություն է ստանում մասնակցել «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի հնդկական տարբերակին: Նա օգտվում է հնարավորությունից և, չնայած ձերբակալությանն ու տանջանքներին, համառորեն գնում իր երազանքների հետևից: Նա շահում է խաղը, գումարը և աղջկան: Ըստ «Ինչպես նրանք դա արեցին. Հայացք միլիարդ դոլարանոց Ամերիկայի սրտից» հաղորդաշարում հնչած հարցազրույցի, ֆիլմի հեղինակների գլխավոր հատկանիշը` ընձեռնված հնարավորությունն օգտագործելու կարողությունն է: Հետաքրքրասիրությունից բխած նպատակասլացությունը մղում էր նրանց օգտագորխելու առկա հնարավորությանը:
21. «Միջնորդները» (Middle Men), 2009
Ռեժիսոր` Ջորջ Գալլո
Ժանրը` Դրամա, կատակերգություն
Բյուջեն` $ 20 000 000
Ֆիլմի գլխավոր հերոսը տանում է ձեզ հետաքրքիր հետադարձ ճանապարհորդության դեպի 90-ականների վերջ, երբ ինտերնետը դարձավ առևտրի իրականացման և վճարման նոր գործիք: Այս ֆիլմը շատ զվարճալի է և պատմում է ինտերնետի դրական և բացասական կողմերի, օրենքի և այլնի մասին: Հետաքրքիր է տեխնոլոգիական ձեռներեցությամբ զբաղվողների համար:
22. «Կոկոն Շանելից առաջ» (Coco Before Chanel), 2009
Ռեժիսոր` Աննի Ֆոնտեյն
Ժանրը` Դրամա, կենսագրական
Բյուջեն` $ 23 000 000
Եթե դուք ցանկանում եք ձեր բիզնեսը լցնել ոգեշնչող մտքերով, դուք պետք է տեխնիկական աշխարհից այն կողմ նայեք: Ի՞նչ կա ավելի լավ, քաննորաձևության աշխարհի ամենահետաքրքիր պատմություններից մեկը, որըԿոկո Շանելի մասին է: Սովորեք նրանից համատեղել անձնական կյանքը բիզնեսի հետ, և նայեք անցյալին: Ձեզ հաճելի կլինի իմանալ, թե տեխնոլոգիան ինչքան հեշտ կարող է թվալ:
23. «Սոցիալական ցանց» (The Social Network), 2010
Ռեժիսոր` Դեյվիդ Ֆինչեր
Ժանրը` Դրամա, կենսագրական
Բյուջեն` $ 40 000 000
Ֆիլմն իրոք ստացվել է, և անկախ այն հանգամանքից այն 100 %-ոց ճշմարտություն է թե ոչ, մենք ապրում ենք ֆեյսբուքյան դարաշրջանում և հենց Մարկ Ցուկերբերգին է պետք շնորհակալություն հայտնել դրա համար: Երեք «Օսկար», չորս «Ոսկե գլոբուս» և հազարավոր երիտասարդներ ամբողջ աշխարհում, ովքեր որոշել են իրենց բիզնեսը հիմնել ֆիլմի գլխավոր հերոսի օրինակով. այսպիսին է ֆիլմի արդյունքը։ Մարկ Ցուկերբերգը` բավական հաջողակ ծրագրավորողը, Facebook-ի գաղափարի շնորհիվ վերածվում էառասպելի:
24. «Ctrl+Alt+Compete», 2011
Ռեժիսոր` Բրայան Հիբերսոն
Ժանրը` Փաստավավերագրական
«Ի՞նչ է ստարտափ ընկերությունը», «Ո՞րն է նրա առաքելությունն ու կառուցվածքը», «Կա՞ արդյոք իրական օգուտ ստարտափերից»։ «Արդյո՞ք սա հերթական փուչիկն է դոթքոմերից հետո»: Այս և այլ ոչ պակաս հետաքրքիր և ինտրիգային հարցերի պատասխաններն տալիս են ամերիկյան 5 տարբեր ընկերությունների հիմնադիրները։ Հինգ ընկերություն, հինգ գործարար, բիզնեսի կառավարման հինգ մոդել։ Ֆիլմը նկարահանմանն օժանդակլ է Microsoft ընկերությունը: Այն պետք էդառնար յուրահատուկ ուղեցույց սկսնակ տեխնոլոգիական ընկերությունների համար։ Որքան էլ զարմանալի է դա հաջողվել է և ֆիլմում չկա ակընհայտ գովազդ, որը հաճախ է հանդիպում նմանատիպ դեպքերում:
25. «Ջոբս» (Jobs), 2013
Ռեժիսոր` Ջոշուա Մայքլ Սթերն
Ժանրը` Դրամա, կենսագրական
Միանգամայն հնարավոր է, որ Ջոշուա Սթերնի «Ջոբս» ֆիլմը կկրկնի Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմի հաջողությունը։ Սթիվ Ջոբս մարդու և գործարարի կերպարի հանդեպ հետաքրքրությունը չի մարում սկսնակ բիզնեսի միջավայրում։ Նոր ֆիլմը պատմում է Ջոբսի գործունեության 1971-2011թթ. ժամանակահատվածի մասին։Առավել հետաքրքիր էվաղ` «ավտոտնակի» ժամանակաշրջանը, երբ նրանք Սթիվ Վոզնյակի հետ հիմնադրում էին Apple ընկերությունը։ Նրա կյանքի այս տարիներն առավել արտահայտիչ են ներկայացված ֆիլմում:
Հոդվածում օգտագործվել են Ռոբերտ Ջորդանի (Forbes Contributor) և Forbes Russia-ի նյութերից